ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտերի և կից փաստաթղթերի հրապարակումը՝ ուղիղ եթերով

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 17-ին, 18-ին և 19-ին ՀՌՀ-ում սահմանվել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր՝

  1. Նոյեմբերի 17-ը՝ հանրապետական սփռման մրցույթի,
  2. նոյեմբերի 18-ը՝ մայրաքաղաքային սփռման մրցույթի,
  3. նոյեմբերի 19-ը՝ մարզային սփռման մրցույթների: 

Հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման գործընթացը հեռարձակվելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: