Մահն իմացյալ`անմահություն է ….
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ի խորոց սրտի վշտակցում է Հանձնաժողովի անդամ, երգահան, բանաստեղծ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանին և նրա ընտանիքին:
Մեր գործընկերոջ որդին` կամավոր Վարդան Ամալյանը, հերոսի մահով ընկավ Շուշիի մատույցներում հրադադարի հաստատման վերջին օրը:
Խոսքերն այս պահին ավելորդ են:
Փառք մեր բոլոր հերոսներին: