ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում մասնակցել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
Հակոբյանը նշել է, որ ՀՌՀ-ին 2021-ի պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 313 մլն դրամ, ավելացվելու է 4 նոր հաստիք, միաժամանակ նշելով, որ բյուջեի կազմման հիմքում ընկած են մի շարք հանգամանքներ, այդ թվում ս/թ օգոստոսին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որն ավելացրել է Հանձնաժողովի գործառույթները թե՛ բովանդակային, թե՛ վերահսկողական, թե՛ մշտադիտարկման, թե՛ իրավական֊վերահսկողական առումով: Նոր օրենքն ավելարցրել է նաև Հանձնաժողովի կողմից կարգավորվող մեդիաների քանակը: