Հարգելի գործընկերներ,
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում հասարակության բոլոր խմբերին հավաստի տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությամբ՝ խնդրում եմ չսահմանափակվել միայն օրվա եթերաժամում առնվազն մեկ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակելու պահանջով և հնարավորության դեպքում հատուկ և արտակարգ լրատվական թողարկումները (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տեղադրվողները) հեռարձակել հայերեն ժեստերի լեզվով կամ հայերեն լուսագրերով: