Օրակարգում ընդգրկված էր տասնհինգ հարց՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման մրցույթները՝ համապատասխան սլոթերի քանակով, «ՌԵԳԻՈՆՆԵՏ» ՍՊ ընկերության ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 270 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՄԵԴԻԱ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ», «ԹԻ ԷՄ ԲԻ ՍԵՐՎԻՍ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների, «ՓԻ ԲԻ ՍԻ», «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ», «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ», «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, «ԱՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ», «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունների հեղինակազորման հայտերի վերաբերյալ:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը քննարկել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման մրցույթները՝ համապատասխան սլոթերի քանակով հայտարարելու վերաբերյալ հարցը:
Քննարկման արդյունքում և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և ՀՌՀ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» 08.09.2020 թ. N94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, որոշում է կայացվել 2020 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման մրցույթներ:
Նշենք, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման համար հանրապետական սփռման համար ներկայացված է 6, մայրաքաղաքային սփռման համար՝ 9-ը, իսկ մարզային սփռման համար՝ 10 սլոթ:
Հայտարարություններում մանրամասն ներկայացված է տեղեկատվություն մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկի, մրցույթին մասնակցելու համար պետական տուրքի վճարման հաշվեհամարի, գումարի չափի, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետների և այլնի մասին:
Ի դեպ, հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Քննարկելով օրակարգային հաջորդ հարցերը Հանձնաժողովը բավարարել է բոլոր դիմումների պահանջները: