Շնորհավորանք

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը ԱՀ նախագահի հուլիսի 15-ի հրամանագրով նշանակվել է Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար: Այդ առթիվ ՀՌՀ-ն շնորհավորում է և մաղթում հաջողություն:

Հարգելի պարոն ՎԻՐԱԲՅԱՆ

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Արցախի Հանրապետության  աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Բարձր գնահատելով ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում կատարած աշխատանքն ու ձեռքբերումները, ձևավորած փոխհարաբերությունները, համոզված եմ, որ Ձեզ բնորոշ հատուկ աշխատասիրությամբ կհաջողեք նաև նոր վստահված ոլորտում:

Մաղթում եմ արգասաբեր աշխատանք և ամենայն բարիք:

ՀՌՀ նախագահ Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ