ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում:
Այցի համար նախատեսված հիմնական աշխատանքների կատարումից հետո պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել հեռուստաընկերությունում առկա խնդիրների, տեխնիկական վերազինման հնարավորությունների, հաղորդումների բովանդակային բազմազանության, ինչպես նաև կադրային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Ի դեպ, Հանձնաժողովը Արցախի հանրային հեռարձակողին պարբերաբար տրամադրում է հայկական արտադրության հաղորդումներ: Այս անգամ էլ հեռուստաընկերության արխիվային ֆոնդի համալրման նպատակով ՀՌՀ-ն Արցախի Հանրայինին տրամադրեց «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի (KOHAR Symphony Orchestra and Choir) համերգների տեսագրությունները:
Երախտագիտությամբ ենք նշում, որ «Գոհար»-ի համերգների տեսագրությունները տրամադրվել է հեղինակային իրավունքի պահպանմամբ՝ անսահմանափակ օգտագործման նպատակով: