ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվել է Տավուշի մարզի հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթի մասնակցի հայտն և կից փաստաթղթերը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է նիստ, օրակարգում երկու հարց՝ «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումի և թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (ՀՀ Տավուշի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթի մասնակից «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերության հայտի և կից փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ:

Նիստի ընթացքում Ընկերության տնօրենը ներկայացրել է հայտը և կից փաստաթղթերը, որից հետո Հանձնաժողովի անդամները հստակեցման նպատակով տվել են բազմաթիվ հարցեր: Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգի 12-րդ կետի համաձայն՝   Հանձնաժողովի նիստն ընդհատվել է մինչև 50 օր տևողությամբ՝ հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրման համար:

Հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել «ՅՈՒՔՈՄ» ընկերությանը ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումի վերաբերյալ պահանջը: