Sputnik Արմենիա ռադիոկայանի «Շեշտադրումներ» նոր նախագծի անդրանիկ հաղորդման հյուրը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է։
Հաղորդման ընթացքում խոսել են մայրենի լեզվի, հաղորդումների բովանդակության և այլ հարցերի մասին:
«Եթե խոսում ենք լոկ ռուսական ալիքների մասին՝ Ռուսաստանի արտադրության բովանդակության, ապա խնդիրը Հայաստանի մեջ չէ, որ կա:
Խնդիրն այն բովանդակության մեջ է, որը օգտակար է Հայաստանի համար, որը պատմում է Ռուսաստանի մշակույթի, ձեռքբերումների, մեր համատեղ պատմության մասին: Բայց շատ ժամանակ այդ օրակարգը միտված է Ռուսաստանի ներքին լսարանին և դա նորմալ է:
Ամեն երկիր ունի իր լսարանը և այդ լսարանին ուղղված ուղերձները: Այն շատ ժամանակ խորթ է կամ անպետք (ամենակոպիտ բառը օգտագործեմ) Հայաստանի քաղաքացու համար և այստեղ ես մի քանի անգամ ասել եմ տարբեր ատյաններում, որ Ռուսական կողմը պետք է մտածի այդ բովանդակությունը ավելի որակյալ դարձնելու համար, որովհետև կան բազմաթիվ ալիքներ, բայց շատ ժամանակ Հայաստանում չգիտեն ինչ բան է Ռուսաստանը, որովհետև այնտեղ կան տասնյակ շոուներ, որոնք ցույց են տալիս ոչ այն Ռուսաստանը, որը կուզեինք, որ հայերը իմանաին…»,- իր խոսքում նշել է Տիգրան Հակոբյանը: