Ամանորի գիշերը պետական օրհներգի չհնչելը օրենքի խախտում է. Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց՝ օրհներգի չհեռարձակմամբ, այո, օրենք է խախտվել, և տարվա առաջին իսկ աշխատանքային օրն այդ հարցով կզբաղվեն. – «Մենք կսպասենք ամսի 8-ին, չնայած մոնիթորինգի վարչությունն արդեն հանձնարարականը ստացել է և ուսումնասիրում է այդ օրվա ամբողջ եթերը գիշերվա: Այնուամենայնիվ, ամսի 8-ին մենք վարույթ կբացենք ադմինիստրատիվ, կդիմենք և Հանրային հեռուստաընկերությանը, և բոլոր հեռուստաընկերություններին, կհասկանանք պատճառը օրհներգի չհեռարձակման և ըստ դրա արդեն կկարողանանք ավելի առարկայական խոսել, թե ինչ է այդ օրը պատահել եթերում, բայց ես նաև ասեմ, որ նախորդ տարիներին էլ միշտ չի, որ օրհներգն է գնացել եթեր, շատ ժամանակ եղել է կամ Խաչատրյանի վալսը, կամ այլ ստեղծագործություն: Կարծում եմ՝ ավելորդ շահարկումների տեղիք է տալիս այդ փոքր, իմ համոզմամբ, տեխնիկական թերությունը»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ www.azatutyun.am կայքում:

Տեսանյութ