ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կայացել է հանդիպում հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների հետ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր կայացել է հանդիպում հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին հանձնաժողավի անդամ Վլադիմիր Օհանյանը, Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը, ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետ Արման Վարդանյանը, պատասխանատու այլ անձինք:

Ողջունելով ներկաներին Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը նշել է, որ օրերս ՀՌՀ է դիմել «Արմենիա Թի-Վի» ընկերությունը, խնդրելով ներկայացնել 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթների, այն է՝ յուրաքանչյուր վիճակախաղի կամ յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի մասին գովազդի ընդհանուր տևողության վերաբերյալ պարզաբանում:

«Հաշվի առնելով բարձրացված հարցերի կարևորությունը և այն հանգամանքը, որ Օրենքի դրույթների կիրառությունը կարող է առաջացնել տարընթերցում կամ ընկալվել տարաբնույթ՝ Հանձնաժողովը պատրաստել է պաշտոնական պազաբանում և ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն հրապարակման համար»,- նշել է Դ. Մարգարյանը:

Օրենքի դրույթների մանրամասն ներկայացումից հետո ներկաները տվել են իրենց հուզող հարցերը և շնորհակալություն հայտնել նման կարևոր հարցի վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու համար:

Պարզաբանում