ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մի շարք ընկերություններ ստացել են ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ութ հարց՝ «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության կաբելային (մալուխային) հեռարձակման ցանցով սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու թույլտվություն ստանալու, «ԱՐԵՎ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու, «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 195 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և Երևան քաղաքի և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու, «ՈՒԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ԴԻԼԱՐՄ»«ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ», «ՊԼԱՆԵՏ» ՍՊ և «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների  վերաբերյալ:

Քննարկելով օրակարգային առաջին հարցը, Հանձնաժողովը որոշել է «ՇԱՐԿ» ընկերությանը, որը դիմել էր կաբելային (մալուխային) հեռարձակման ցանցով սեփական արտադրության «5 պլյուս» հեռուստածրագրի (ուղղվածությունը՝ լրատվական–ժամանցային) հեռարձակման թույլտվություն ստանալու՝ բավարարել, հաշվի առնելով Ընկերության կողմից ներկայացված ամբողջական փաստաթղթերը, ինչպես նաև իրատեսական բիզնես պլանը:

Մեկ այլ՝ «ԱՐԵՎ ՏԵԼԵԿՈՄ» ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը մերժվել է ներկայացված փաստաթղթերի թերի և գործարար ծրագրի ոչ իրատեսական լինելու պատճառով:

Հանձնաժողովի որոշմամբ դադարեցվել է «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 195 լիցենզիայի գործողությունը և բավարարվել Երևան քաղաքի և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման նոր լիցենզիա ստանալու դիմումները:

Քննարկելով օրակարգային մյուս հարցերը, հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: