ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայկական հեռուստատեսությունը 63 տարեկան է

63 տարի առաջ նոյեմբերի 29-ին (1956 թ.) մեծ իրարարանցում էր Սովետական Հայաստանում:

Նորքի բարձունքում բոլորն էին հուզված. ազդարարվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը և առաջին եթերային օրը սկսվեց գեղարվեսատական ֆիլմի ցուցադրությամբ:

Հեռարձակումները, որոնք փորձնական շրջան էին հեռուստատեսության համար, շարունակեցին մինչ 1957 թվականի փետրվար ամիսը՝ շաբաթական չորս անգամ` 2 ժամով:

Միայն փետրվարին (1957 թվականի փետրվարի 17-ին) տեղի ունեցավ Հանրային հեռուստատեսության պաշտոնական բացումն ու առաջին եթերը: