ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ժամանակավորապես կանջատվեն թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներն  իրականացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-ից 12:00-ը Երևանի հաղորդիչ կայանում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն