ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Պետք է ավելի մեղմ պահանջներ սահմանել. ՀՌՀ նախագահը՝ մասնավոր մուլտիպլեքսի մասին

Հանրային հարթակում մտահոգություններ կան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հետ կապված, առ այն, որ դա մասնավոր հեռուստաընկերություններին կարող է կանգնեցնել մեծ պրոբլեմի առաջ եւ մենք կվերադառնանք բրեժնեւյան ժամանակներին, երբ եթերում կար ընդամենը մեկ ալիք եւ այդ ալիքը պետական էր:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում բացի պետական մուլտիպլեքսից, լինելու է մասնավոր մուլտիպլեքս. «Ցավոք, ներկա օրենքում այդ մուլտիպլեքսը կառուցելու համար այնպիսի պայմաններ են դրված, որը ներդրողների համար շահավետ չի: Պետք է ավելի մեղմ պայմաններ սահմանել ե՛ւ պետտուրքի, ե՛ւ Հայաստանի ծածկման առումով, որ այս ոլորտ գան մասնավոր ներդրողներ: Այսօր արդեն մշակվող օրենքում այդ հնարավորությունը կստեղծվի, որ Հայաստանում գործի եւս մեկ մուլտիպլեքս:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ www.1in.am կայքում

Մանրամասները տեսանյութում