Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր յոթ հարց՝ «ԹԻՎԻՆԵՏ», «ԿԱՅԾ ԼԱՅՆ», «ՄԱՐԻՆԿԱ», «ՄԵԳԱԹԻՎԻ», «ՄՈՒԼՏԻ ՔԱՍՏ», «ՅՈՒՔՈՄ» և «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումի վերաբերյալ:
Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները:
Նիստի օրակարգային հարցերի քննարկումից հետո քննարկվել են ՀՀ և ԱՀ հանձնաժողովների համագործակցության վերաբերյալ հարցեր: