ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում գումարվել է նիստ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում երեք հարց՝ «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերության ՀՀ Վայոց ձորի, Տավուշի և Կոտայքի մարզերի տարածքում, «ՅՈՏԱ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու   և «ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագիր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումի  վերաբերյալ:

Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: