ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հայտարարվել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի 1-ին մասի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 26-ի թիվ 72-Ա որոշումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության 

լիցենզավորման մրցույթի մասին

  1. Լիցենզավորման  ենթակա  գործունեության  տեսակը` մասնավոր  մուլտիպլեքսորի գործունեություն:
  2. Մրցույթի մասնակցին ներկայացվող պարտադիր պահանջները` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-րդ հոդվածի համաձայն մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: 
  3. Անհրաժեշտ փաստաթղթեր՝

 1)  ապացույցներ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու  համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վերաբերյալ,

 2)   ֆինանսական կարողությունները հիմնավորող փաստաթղթեր,

 3) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը:

 4. Դիմումներն ընդունվում են 2019 թվականի հունիսի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ն: Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով:   

   5. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (010) 52 94 06    հեռախոսահամարով կամ գրել licensing@tvradio.am էլ. փոստի հասցեով:   

      6.   Դիմումի ձևը`