Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի 1-ին մասի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 26-ի թիվ 72-Ա որոշումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության
լիցենզավորման մրցույթի մասին
1) ապացույցներ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վերաբերյալ,
2) ֆինանսական կարողությունները հիմնավորող փաստաթղթեր,
3) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը:
4. Դիմումներն ընդունվում են 2019 թվականի հունիսի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ն: Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով:
5. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (010) 52 94 06 հեռախոսահամարով կամ գրել licensing@tvradio.am էլ. փոստի հասցեով:
6. Դիմումի ձևը`