Այսօր՝ մայիսի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ», «ՅՈՒՔՈՄ», «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ», և «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների վերաբերյալ:
Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: