Այսօր՝ ապրիլի 18-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, որի ընթացքում քննարկվել է 4 հարց:
Օրակարգում ընդգրկված էր «ՅՈՒՔՈՄ», «ԱՐՓԻՆԵՏ», «ԱՐԱՆԵԱ» և «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դիմումները:
Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: