ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Քննարկվել են համագործակցության տարբերակներ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է U.S. Agency for Global Media (<<Գլոբալ մեդիա>>) կազմակերպության տարածքային տնօրեն Ադամ Քարթներին և Ամերիկայի ձայն գործակալության հայկական ծառայության ղեկավար Ինեսա Մխիթարյանին: Քննարկվել են կողմերի միջև համագործակցության տարբերակները: Ադամ Քարթները նշել է, որ Հայաստան են ժամանել հայկական մեդիա դաշտին ավելի լավ ծանոթանալու համար: Նա նշել է, որ երկրում իրականացվող արմատական փոփոխությունները հիմքեր են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար: Տիգրան Հակոբյանը ողջունելով <<Գլոբալ մեդիա>> ընկերության համագործակցության պատրաստակամությունը, նշել է, որ այն խնդիրները, որոնք կանգնած են այսօր Հայաստանի վերգետնյա հեռարձակողների առջև, և որոնց լուծման համար արդյունավետ կլիներ ծանոթանալ ԱՄՆ կարգավորող մարմնի գործունեությանը և օրենսդրական կարգավորմանը: Կողմերը որոշել են մշակել համատեղ սեմինարների, դասընթացների կազմակերպման ծրագիր, որոնց կմասնակցեն ամերիկյան մասնագետներ: