ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանդիպում ԵԱՀԿ մարդու իրավունքների և դեմոկրատական ինստիտուտների բյուրոյի անդամների և ՀՌՀ ներկայացուցիչների հետ:

Ս/թ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ մարդու իրավունքների և դեմոկրատական ինստիտուտների բյուրոյի անդամների և ՀՌՀ ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ անդամներն էին՝ Ռիչարդ Լուպպինը՝ ընտրությունների բաժնի ղեկավարը, Անա Ռուսուն՝ գլխավոր խորհրդականը: ՀՌՀ ներկայացուցիչներից մասնակցեցին՝ Գագիկ Բունիաթյանը՝ ՀՌՀ նախագահ, Արմեն Մկրտչյանը՝ ՀՌՀ անդամ, Տիգրան Հակոբյանը՝ ՀՌՀ անդամ և Դավիթ Մարգարյանը՝ Իրավաբանության և լիցենզավորման վարչության պետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կայանալիք ընտրություններին վերաբերող հարցեր, խնդիրներ և դրանց հնարավոր լուծումները: Խոսվեց մշտադիտարկման վերաբարյալ որոշ հարցերի շուրջ: ՀՌՀ-ն կատարելու է մշտադիտարկում հիմնական 4-8 հեռուստաալիքների և 2 ռադիոընկերությունների եթերները և համաձայն նախագծի նոր փոփոխություններին, ներկայացնելու է իր հաշվետվությունները 10 օրվա ընթացքում ընտրության օրվանից առաջ և 10 օրվա ընթացքում ընտրությունից հետո: Հիմնական տեխնիկական խնդիրը տվյալ հարցի վերաբերյալ ՀՌՀ-ի համար նշվեց տեխնիկապես ապահովված չլինելը և ժամանակի պակասը: Սակայն, հանձնաժողովի նախագահը ասաց, որ այդ խնդիրների համար համապատասխան լուծումներ կգտնվեն: Պ-ն Ռիչարդ Լապպինի հարցին թե, արդյոք հեռուստա և ռադիո ընկերությունները կունենան ուղեցույցեր հանձնաժողովի մշտադիտարկման մեթոդաբանության վերաբերյալ և արդյոք կլինեն մասնագետների վերապատրաստումներ, ՀՌՀ նախագահ նշեց, որ անպայման բոլորը կունենան ուղեցույցեր, սակայն ինչ վերաբերում է վերապատրաստումներին, ժամանակի սուղ լինելու պատճառով վերջինիս անցկացնելը չի հաջողվի, բայց ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ համաձայնության եկան ընտրություններից հետո կազմակերպել վերապատրաստում՝ հրավիրելով միջազգային մասնագետների: