ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 48-րդ աշնանային նստաշրջանը Բրատիսլավայում:

2018 թվականի հոկտեմբերի 10-ից 13-ը ՀՌՀ պատվիրակությունը գործուղվել է Բրատիսլավա՝ Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 48-րդ աշնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով: Նստաշրջանին ներկա էին մոտ 145 մասնակից, այդ թվում նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլն: Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ Հանրային ծառայություններ և հանրային հետաքրքրությունները թվային դարում: Մեդիա գրագիտություն: Քաղաքական հաղորդակցություններ և սոցիալական մեդիայի խնդիրները: Ո՞րն է վերահսկողների դերը: Նստաշրջանի վերջում ամփոփվեցին ելույթները, տեղի ունեցավ հարց և պատասխան: Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) հաջորդ 49-րդ գարնանային նստաշրջանը տեղի կունենա Մայիսին, Սարայևո քաղաքում: