ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում կայացել է հանդիպում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ` Դուգլաս Բրյուս Վեյքի և Եգոր Տիլպունովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2015թ. դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ընթացքում, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ցուցադրված քարոզարշավների մշտադիտարկման արդյունքները: