ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Թբիլիսի

ՀՌԱՀ-ի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ը մասնակցել է Թբիլիսիում կայացած հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 40-րդ նստաշրջանին, որտեղ ներկայացվել են տարբեր երկրների մեդիա ոլորտին վերաբերող հարցերը և կարգավորման մեթոդաբանությունները: