ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանդիպում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև

Մայիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են կարգավորող մարմինների միջև համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն հեռուստառադիոհեռարձակման ոլորտում երկկողմանի փորձի և տեղեկատվության փոխանակմանը և ստորագրվել է 2016թ. համատեղ աշխատանքների մասին արձանագրություն: