ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայնագիր ՀՌԱՀ-ի և Մոլդովայի Հանրապետության ՀՌՀԽ-ի միջև

Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի համակարգող խորհրդի միջև: Հունիսի 3-ից 5 Երևանում է ՄՀՀՌՀԽ-ի պատվիրակությունը` Մարիան Պոկազնոյի գլխավորությամբ: Այցի նպատակն է երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը կամրապնդի երկու երկրների համանման կառույցների միջև հարաբերությունները: Համագործակցությունը կնպաստի հեռուստառադիոհեռարձակման ոլորտում երկկողմանի փորձի և տեղեկատվության փոխանակմանը, փոխշահավետ համագործակցությանը: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ` Գագիկ Բունիաթյանի և Մոլդովայի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի համակարգող խորհրդի նախագահ` Մարիան Պոկազնոյի միջև: