Օրակարգ․ 11 սեպտեմբերի 2026թ

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի` «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտի վարկանիշային քվեարկությունը (2026 թվականի օգոստոսի 6-ի վերսկսված նիստ)։
    Տեսնել որոշումը
  2. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
    Տեսնել որոշումը
  3. «Տեսալսողական հաղորդումներում պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
    Տեսնել որոշումը
  4. «Տեսալսողական հաղորդումներում ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
    Տեսնել որոշումը
  5. «Տեսալսողական հաղորդումներում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
    Տեսնել որոշումը
  6. «Հայաստանի Հանրապետության մարզկենտրոն ընդգրկող Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքների ավագանիների՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
    Տեսնել որոշումը
  7. «Հայաստանի Հանրապետության մարզկենտրոն ընդգրկող Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքների ավագանիների՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
    Տեսնել որոշումը