ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների ցանկ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հրապարակվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների ցանկը:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր է սահմանվել 2021 թվականի ապրիլի 14-ը: Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:

Տեղեկացնենք նաև, որ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքը լինելու է փակ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կապահովի մրցույթների անցկացման ուղիղ հեռարձակում, որը հասանելի կլինի բոլորի համար։

Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի կողմից կարող է ներկա լինել առավելագույնը չորս անձ, որոնց տվյալներն անհրաժեշտ է մինչև 2021 թվականի  ապրիլի 13-ը ուղարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի secretariate@tvradio.am էլեկտրոնային հասցեով, իսկ մրցույթի յուրաքանչյուր մասնակցի մեկ ներկայացուցիչ կարող է ներկա գտնվել նիստերի դահլիճում՝ մրցույթի ողջ ընթացքում: