«Դիմում բողոք»-ը լրացնելու հակիրճ ուղեցույց
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարևորում է հանրային կարծիքն ու անհրաժեշտ է համարում հնարավորինս արագ արձագանքել հանրային դիմումներին, բողոքներին, առաջարկներին։
«Դիմում բողոք»-ի այս պատուհանի նպատակն է ապահովել ավելի ընդլայնված ու փաստարկված հանրային ներգրավվածություն ու վերահսկողություն հեռարձակվող տեսալսողական բովանդակության հանդեպ։
Հանձնաժողովն ակնկալում է, որ ՀՀ քաղաքացիները, հասարակական և մասնագիտական կազմակերպությունները, պետական և մասնավոր հաստատությունները, համագործակցելով կարգավորող մարմնի հետ, կնպաստեն անվտանգ, մարդու հիմնարար ազատությունները հարգող մեդիա էկոհամակարգի ձևավորմանը։
Առցանց դիմումը լրացնելիս խնդրում ենք նկատի ունենալ կարգավորման այն շրջանակը, որում գործում է Հանձնաժողովը․
ա․ Հանձնաժողովի կարգավորման ներքո են՝
1․ հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները,
2․կաբելային ցանցերում հեռարձակվող հեղինակազորված հեռուստածրագրերը,
3․ FM տիրույթում գործող լիցենզավորված ռադիոծրագրերը։
Հետևաբար՝ իրենց գործունեությունը բացառապես համացանցում իրականացնող տեսալսողական ծրագրերի բովանդակության վերաբերյալ դիմում-բողոքները Հանձաժողովը չի ուսումնասիրում։
բ․ Հանձնաժողովը ուսումնասիրության առարկա կդարձնի այն դիմում-բողոքները, որոնք վերաբերվում են՝
1․ անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակությանը,
2․ հատուկ կարիքներ ունեցողների իրավունքները խախտող բովանդակությանը,
3․ ատելության և թշնամանքի խոսք պարունակող բովանդակությանը
4․ բռնոթյան կոչերին,
5․ հեղինակային իրավունքների խախտումներին,
6․ էթիկական նորմերի խախտումներին։
Շնորհակալություն համագործակցության համար։