Հ Ր Ա Մ Ա Ն
14 նոյեմբեր 2025 թվականի թիվ 56-Ա
ք. Երևան
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 1-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հրամայում եմ.
1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի 2025 թվականի հունվարի 13-ի թիվ 1-Ա հրամանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Ալլա Թումանյանին նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձ»։
Նախագահ՝ Տ․Հակոբյան
