Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը օգոստոսի 28-ին գումարեց հերթական նիստը։

Օրակարգում էին հետևյալ հարցերը՝

  1. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցի՝ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հայտի հրապարակում։
  2. «ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:

Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։

Այնուհետև տեղի ունեցավ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հայտի հրապարակումը, որի ներկայացուցիչները 30 րոպեում Հանձնաժողովին ներկայացրեցին իրենց ծրագրերը։ Հայտը ներկայացնելուց հետո Հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին մրցույթի միակ մասնակցի ներկայացուցիչներին։ ՀՌՀ-ն մրցույթի հայտը կքննարկի և որոշում կկայացնի 60 օրվա ընթացքում։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։