Թաիլանդի Բանգկոնկ քաղաքում նոյեմբերի 3-7-ը տեղի ունեցավ Լոնդոնի միջազգային ինստիտունի (IIC) միջազգային կարգավորողների ֆորումը և Փոքր ազգերի կարգավորողների հերթական (SNRF) համաժողովը, որին աշխարհի 28 երկրների ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց նաև ՀՌՀ պատվիրակությունը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության (AI), բջջային ցանցերի զարգացման, թվային հարթակների կարգավորման մասին թեմաները, իսկ Փոքր ազգերի կարգավորողների հարթակում՝ փոքր պետություններում կարգավորումների արդյունավետության, արտակարգ իրավիճակներում արդյունավետ կարգավորման (հեռահաղորդակցություն), ինչպես նաև ներկա և ապագա անվտանգային պահանջների վերաբերյալ թեմաները։
Պանելային քննարկումների մասնակիցները կիսվեցին իրենց կարծիքներով և նորություններով, նշելով որ արհեստական բանականությունը (AI) վերափոխում է աշխարհը։ Իռլանդիայի ներկայացուցիչը նշեց, որ AI-ը իրենց երկրում օգտագործվում է հիմնականում լրագրողների և սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց կողմից երկար տեքստերի սղագրություների ժամանակ։ Միաժամանակ նշվեց, որ շրջանառվում է նախագիծ՝ առցանց հարթակների կոնտենտի կարգավորման համար, որը հնարավորություն կտա օգտագործելու արհեստական բանականությունը։
Նիգերիայի ներկայացուցիչը նշեց, որ այս պահին օգտագործելով AI-ի հիման վրա ստեղծված ծրագիրը, թղթայինից անցում է կատարվում թվայինին, իսկ Մալայզիայում գործող սոցիալական մեդիա հարթակները պետք է լիցենզիա ստանալու նպատակով դիմեն Մալայզիայի հաղորդակցությունների և մուլտիմեդիա հանձնաժողով, որը միտված է աճող կիբերհանցագործությունների, ներառյալ խարդախությունների, ահաբեկումների և սեռական հանցագործությունների դեմ պայքարելու դեմ:
Համաժողովի ընթացքում կարևորվեց օնլայն հարթակների կարգավորման հիմնական խնդիրներից՝ ինքնակարգավորումը։
Համաժողովի ընթացքում ՀՌՀ պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ ունեցավ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ջիբրալթարի, Մարոկկոյի և Իտալիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկեց՝ մի շարք հարցեր։