Այսօր՝ մայիսի 30-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության հեղինակազորման հայտի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ–ի կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը հիմք է ընդունել և հաստատել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ–ի կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցումը:
Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը բավարարել է «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության հայտը և հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: