ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի: Մոտ 3 տարի դատական երկու ատյաններում քննվում էր «Ցայգ» ՍՊԸ-ի՝ Շանթ հեռուստաընկերության դեմ ներկայացրած հայցը:

«Ցայգ» հեռուսատաընկերությունը պահանջում էր, որ «Շանթ»-ը Գյումրիում դադարեցնի տարբերվող հեռուստաեթերի թողարկումը։ Դատավարության ընթացքում «Շանթ»-ի ներկայացուցիչը ոչ մեկ անգամ ներկայացրել էր, որ հեռուստաընկերությունը հանրապետական սփռման իրավունք է ստացել և որ մրցութային առաջարկում ներկայացրել է, որ Շիրակի մարզում հեռուստատեսության եթերը տարբերվելու է։ Իսկ մրցութային այդ առաջարկը հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընդունել էր, ինչի հիման վրա էլ Շանթը լիցենզիա էր ստացել։

Բացի դրանից ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ նման սահմանափակում չկար։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում գործը կարճվել էր, հայցվոր կողմը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում, որտեղ էլ գործը նորից առաջին ատյանի դատարան է ուղարկվել։

Այս ընթացքում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, հստակ ամրագրվեց, որ հանրապետական սփռման իրավունք ստացած հեռուստաընկերությունների եթերը չի կարող փոփոխվող լինել, ըստ այդմ՝ «Շանթ» հեռուստաընկերության հանրապետական եթերը Շիրակի մարզում անփոփոխ է։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ www.shantnews.am կայքում: