Ապրիլի 22-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Տավուշի մարզի թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրի հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության հարցը:
Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերությունը:
Լիցենզավորման արտահերթ մրցույթին ներկայացված փաստաթղթերի քննարկումից հետո «ԺԱՆՄԵԳԱԼ» ընկերությունը ճանաչվել է հաղթող և ստացել լիցենզիա: