Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Կստեղծվի վերգետնյա հեռարձակողների շահերը պաշտպանող հասարակական հիմունքներով գործող միասնական մարմին

Փետրվարի 11-14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) կազմակերպվել են հանդիպումներ հանրապետական, մայրաքաղաքային, մարզային սփռման արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների ղեկավարների, ինչպես նաև Կաբելային Օպերատորների Հայկական Միության վարչության անդամների հետ:

Քննարկվել են վերգետնյա հեռարձակողների ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, ներկայացվել՝ անհրաժեշտ լուծումների տարբերակներ:  

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել է  հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումների և վերջին շրջանում կատարված ուսումնասիրությոնների արդյունքները, մտահոգիչ համարելով հայերեն լեզվով հաղորդումների քանակի սակավությունը, հեղինակային իրավունքի համատարած խախտումները, հատկապես մարզային հեռուստաընկերություններում:

Հեռուստառադիոընկերությունների ղեկավարները նշել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին և պատրաստակամություն հայտնել ներկայացնել առաջարկներ:

Քննարկվել են նաև մասնավոր թվային մուլտիպլեքսի գործարկմանն առնչվող խնդիրները, վերգետնյա հեռարձակողներին պետության կողմից հանրօգուտ հաղորդումներ պատվիրելու հայեցակարգը, բոլոր հեռարձակողների համար մրցակցային հավասար պայմաններ սահմանելու անհրաժեշտությունը, մարզերում գործող անալոգային տիրույթում հեռարձակվող հեռուստաընկերությունների գործունեության հեռանկարները:

Քննարկումների արդյունքում ՀՌՀ նախագահն առաջարկել է ստեղծել վերգետնյա հեռարձակողների շահերը պաշտպանող միասնական մարմին, որտեղ պարաբերաբար անցկացվող քննարկումների միջոցով հնարավոր կլինի լուծումներ տալ ոլորտային բազմաթիվ հիմնախնդիրների:


Հրատարակված է : 02/19/19 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ