Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Քննարկում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում

Ս.թ. հուլիսի 3-ին  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) կազմակերպել էր հանրային քննարկումներ: Քննարկման թեման էր  ՀՌՀ կողմից մշակված  էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների չափորոշիչների նախագիծը:

Քննարկմանը մասնակցեցին   հեռուստա եւ ռադիոընկերությունների, տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները,  մեդիաոլորտի մասնագետները:

Քննարկման մասնակիցների կարծիքով նախագիծը ամբողջական չի, ունի թերություններ,  որոշ կետեր մշակման կարիք ունեն։ Մասնավորապես, չափորոշիչներում կան ձևակերպումներ, որոնք շատ ընդհանուր են, օրինակ՝ «բարոյականության նորմեր», «անբարո ապրելակերպ» եւ այլն։

Մասնակիցների կարծիքով, անհրաժեշտ է  ընդունել այնպիսի չափորոշիչներ, որոնք կբավարարեն հասարակության պահանջները, սակայն նաեւ չեն սահմանափակի վերգետնյա հեռարձակողների ստեղծագործական ազատությունները:

Որոշվեց, որ ՀՌՀ-ն տարբեր շահագրգիռ կողմերի հետ կշարունակի մասնագիտական քննարկումները  եւ կներկայացնի հանրությանը չափորոշիչների լրամշակված տարբերակը:

  

  

                                                     

   ՀՌՀ միջազգային կապերի, տեղեկատվության և զարգացման  ծրագրերի  բաժին

Հրատարակված է : 07/03/18 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ