Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Սեմինար՝ իրազեկվածության բարձրացման համար

Այսօր՝ ապրիլի 5-ին,  Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում անցկացրել է սեմինար «Հրդեհային անվտանգության պահանջների կատարումն ու հրդեհների կանխարգելման միջոցառումների իրականացումը» թեմայով, որին մասնակցել են Հանձնաժողովի աշխատակիցները:

Սեմինարն անցկացրել է ԱԻՆ-ի Փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Մանվել Ավետիսյանը և ԱԻՆ-ն ավագ հրշեջ հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ սերժանտ Անուշ Գևորգյանը:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել արտակարգ իրավիճակներում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատակիցների պատրաստվածությունն ու աղետների ռիսկերի վերաբերյալ իրազեկվածությունը:

Հրատարակված է : 04/05/19 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ