Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

«Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

Այսօր՝ մարտի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ:

Օրակարգի հարցերն էին «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն տրամադրելու և «ՔԱՄՈՒՏ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 81 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմումները: Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել երկու դիմումների պահանջները:

Հաջորդ հարցը վերաբերում էր ««Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» խնդրին:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով հարցը նշել է, որ Հանձնաժողովը «Հ3 հեռուստաընկերություն»-ից ուսումնասիրություն կատարելու նպատակով պահանջել էր հունվար ամսվա ընթացքում եթեր վերահեռարձակված ոչ սեփական հեռուստահաղորդումների ցուցադրման իրավունքի պայմանագրերը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք համադրվել են «Հ3» հեռուստաընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված հաշվառման մատյանի տվյալների հետ՝ ի հայտ են եկել բազմաթիվ իրավական խախտումներ:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ, առանց իրավական հիմքերի ոչ սեփական հեռուստահաղորդումներ վերահեռարձակելու հիմքով կիրառվել էր վարչական տույժ` գրավոր նախազգուշացում: Սակայն գրավոր նախազգուշացում կիրառելուց հետո կրկին իրականացվել էր նույն խախտումը և որը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նիստի ավարտին Հանձնաժողովը որոշում է կայացրել նշանակել վարչական տույժ, որն ուժի մեջ է մտնում «Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հրատարակված է : 03/11/19 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ