Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 44-րդ նստաշրջանը Երևանում:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ և աջակցությամբ, հոկտեմբերի 20-ին և 21-ին Երևանում անց է կացվում Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 44-րդ նստաշրջանը, որին մասնակցում են  40 երկրներից  հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհուրդի, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ  և այլոք:

Հանդիսանալով հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական խոշորագույն և հեղինակավոր ցանցը` EPRA-ն նպատակ է հետապնդում հեռարձակման ոլորտը ապահովել տեղեկատվության, հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանության, լրատվական միջավայրի խոսքի ազատության, լավագույն փորձի փոխանակման համար հասանելի հարթակ: EPRA-ին ներկայումս անդամակցում են 46 երկրներից թվով 52 կարգավորող մարմիններ:

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել EPRA-ի և ՀՌԱՀ-ի համատեղ մամլո ասուլիսը: EPRA-ի նախագահ` Սելեն Քրեյգը և փոխնախագահ` Դամիր Հայդուկը հանդես են եկել ողջույնի խոսքով, ներկայացրել են իրենց գործունեության նպատակը և 44-րդ նստաշրջանի թեմաները:

Նստաշրջանի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն են`

  • արդյոք անվճար հեռուստատեսությունն ունի ապագա, թե ոչ, 
  • մեդիան ճգնաժամի ժամանակ և կարգավորող մարմինների դերը,
  •  խմբագրային (հրատարակչական) բովանդակությունը ընդդեմ գովազդայինի,
  •  համընդհանուր ուշադրության անհրաժեշտություն աուդիովիզուալ հարթակների վրա: 

     

Հրատարակված է : 10/20/16 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ