Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

ՀՌԱՀ-ի պատվիրակությունը EPRA-ի 43-րդ նստաշրջանին

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը 2016 թվականի մայիսի 25-ից 27-ը  մասնակցել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների  43-րդ գարնանային նստաշրջանին:

Նստաշրջանին մասնակցել են ավելի քան 180 մասնակիցներ, որոնց թվում եղել են տարբեր երկրների հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլոք:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են` տարբեր երկրներում աուդիովիզուալ մեդիա ծառայությունների մասին դիրեկտիվի կիրառմանը,  անվճար հեռուստատեսության դերին, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում  անչափահասների իրավունքների պաշտպանությանը,  ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դարաշրջանում հեռահաղորդակցության ոլորտի դերին և այլն:

Նստաշրջանի փակման արարողության ժամանակ, ՀՌԱՀ-ի պատվիրակության ներկայությամբ հայտարարվեց, որ  Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների  44-րդ աշնանային նստաշրջանը տեղի է ունենալու Երևանում:

  

 

Հրատարակված է : 05/30/16 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ