Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Հանձնաժողովում գումարվել է նիստ

Այսօր՝ մայիսի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում չորս հարց՝ «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերությանը սեփական արտադրության հեռուստածրագրեր, «ՔԱՆԹՐԻՆԵԹ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագիր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու, և «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտի դիմումները: 

Օրակարգային 4-րդ հարցը վերաբերում էր «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի հաստատմանը:

Քննարկելով օրակարգային հարցերը, հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները և հաստատել «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշումը:

Հրատարակված է : 05/20/19 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ