Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Հանդիպում ՀՌՀ-ում

Ս/թ նոյեմբերի 15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Ազգային դեմոկրատական ինստիտուտի Հայաստանի ծրագրերի տնօրեն` Սամանթա Սմութի, փորձագետ` Ջեֆրի Դեյվիդ Ֆոքսի և ՀՌՀ անդամ` Տիգրան Հակոբյանի միջև:

Տիկին Սմութը և պարոն Ֆոքսը ներկայացրեցին, իրենց ինստիտուտի առաքելությունը, հակիրճ ներկայացրեցին իրենց փորձը կուսակցությունների զարգացման և ռազմավարական հաղորդակցության, այդ թվում՝ քաղաքացիների ներգրավվածության դերի կարևորության հարցերում, տեղեկություններ տրամադրեցին նաև այն մասին, թե ինչպես են օժանդակել բազմաթիվ երկրների նախագահական, ազգային, շրջանային և տեղական մակարդակի բանավեճերի ծրագրերին: Ազգային դեմոկրատական ինստիտուտի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին աջակցել նախընտրական բանավեճերի կազմակերպմանը Հայաստանում:

Տիգրան Հակոբյանը ներկայացրեց ՀՌՀ լիազորությունները, հեռուստառադիոընկերությունների վերահսկման, մոնիտորինգի իրականացման սկզբունքները: Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը  չի  պարտավորեցնում մասնավոր հեռուստառադիոընկերություններին  կազմակերպել  նախընտրական  բանավեճեր: Այնուամենայնիվ, կարեւորելքվ  քաղաքական ուժերի միջեւ հանրային բանավեճերը, նա տեղեկացրեց  մի շարք հեռուստաընկերությունների հետ այդ ուղությամբ տգարվող աշխատանքների մասին, նաեւ հավաստիացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը հանդիսանալու է այն տեղեկատվական հարթակը, որտեղ ընթանալու են նախընտրական բանավեճերը:

Կողմերը պայմանավորվեցին մոտակա օրերին համատեղ սեմինար կազմակերպել վերգետնյա հեռարձակողների համար, որի ընթացքում հեռուստա եւ ռադիոընկերություններին կփոխանցվի հանրային բանավեճեր կազմակերպելու առաջատար միջազգային փորձը:

Հրատարակված է : 11/15/18 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ