Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 48-րդ աշնանային նստաշրջանը Բրատիսլավայում:

2018  թվականի հոկտեմբերի 10-ից 13-ը  ՀՌՀ պատվիրակությունը գործուղվել է Բրատիսլավա՝ Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 48-րդ աշնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով: Նստաշրջանին ներկա էին մոտ 145 մասնակից, այդ թվում նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության,  Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլն:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝

  • Հանրային ծառայություններ և հանրային հետաքրքրությունները թվային դարում: Մեդիա գրագիտություն:
  • Քաղաքական հաղորդակցություններ և սոցիալական մեդիայի խնդիրները: Ո՞րն է վերահսկողների դերը:

Նստաշրջանի վերջում ամփոփվեցին ելույթները, տեղի ունեցավ հարց և պատասխան: Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) հաջորդ  49-րդ գարնանային նստաշրջանը տեղի կունենա Մայիսին,  Սարայևո քաղաքում:

 

Հրատարակված է : 10/15/18 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ