Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 47-րդ գարնանային նստաշրջան

2018 թվականի մայիսի 23-ից 25-ը Լյուքսեմբուրգ տեղի է ունեցել  Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 47-րդ գարնանային նստաշրջանը, որին մասնակցություն է ունեցել ՀՌՀ պատվիրակությունը:

Նստաշրջանին մասնակցում էին ավելի քան 160 մասնակից, որոնց թվում էին տարբեր երկրների հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլն:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են

  • Հանրային ծառայությունները և հանրային շահը թվային դարաշրջանում,
  • Բազմակարծության և բազմազանության ապահովումը, գենդերային հավասարության ապահովումը հեռարձակման ընթացքում և կարգավորող մարմինների դերը այս հարցում:
  • Առևտրային  հարաբերությունները և հեռարձակումը,
  • Սոցիալական մեդիայի դերը և խնդիրները:

Հրատարակված է : 05/25/18 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ