Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 46-րդ աշնանային նստաշրջան

2017թվականի հոկտեմբերի 11-ից 14-ը Վիենայում տեղի է ունեցել Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 46-րդ աշնանային նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը: Նստաշրջանին մասնակցում էին ավելի քան 130 մասնակիցներ, որոնց թվում էին տարբեր երկրների հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլոք:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են`

  • Նորությունները թվայնացման դարաշրջանում և կարգավորող մարմինների դերը այս հարցում
  • Կեղծ նորություններ, ինչպես կարելի է կանխարգելել կեղծ նորությունների տարածումը և ինչպիսի միջոցառումներ կարող են ձեռնարկվել դրանց տարածման դեպքում,
  • Լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման ընթացակարգեր,
  • Քաղաքացիների և կարգավորող մարմինների հարաբերությունները, ինչպիսի փոփոխությունների են ենթարկվում այս հարաբերությունները վերջին տարիների ընթացքում,
  • Անչափահասների իրավունքների պաշտպանությունը թվային աշխարհում:

 

 

Հրատարակված է : 10/16/17 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ