Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Բացվել են հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված հայտերը

Այսօր՝ մարտի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը:

Մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին, սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտևի 10 օր:

Հիշեցնենք, որ ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու, որի ընտրության վերջնական որոշումը կկայացվի մինչև ապրիլի 1-ը:

Հրատարակված է : 03/25/19 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ