Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Բակո Սահակյանը և Գագիկ Բունիաթյանը քննարկել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ԼՂՀ-ի Նախագահ` Բակո Սահակյանը, մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև այդ բնագավառում Հայաստանի և Արցախի կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:

Հրատարակված է : 05/06/16 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ